Թուրքիայում արգելված համարվող գյուլենական շարժման ներկայացուցիչները ծրագրել էին թունավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուազինօղլուն:
Նախարարը հաղորդել է, որ Գյուլենի շարժման որոշ անդամներ աշխատանքի են տեղավորվել Թուրքիայի պետական կառույցներում, սակայն հատուկ ծառայությունների զգոն աշխատանքի շնորհիվ նրանք չեն կարողացել իրականացնել իրեն պլանները: Մուազինօղլուն Էրդողանի դեմ նախապատրաստված մահափորձի այլ մանրամասներ չի հաղորդել:
Թուրքական ուժային կառույցները հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալել են շարժման շատ անդամների՝ նրանց մեղադրելով երկրում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: